21:33 , 26 հուլիս, 2016
Լոնդոնում վաճառքի է հանվել տուն՝ ռեկորդային գնով՝ 55 մլն ֆունտ ստերլինգ։
Լոնդոնի ամենաթանկ տունը գտնվում է Իտոն-սկվերի հրապարակում՝ Քենսինգտոնից և Չելսիից ոչ հեռու։ Չորս հարկանի տան արժեքը կազմում է 55 մլն ֆունտ կամ 64,5 մլն եվրո։
Տան ընդհանուր մակերեսը կազմում է 977 քառակուսի մետր։ Հարկերը սպասարկվում են վերելակով։ Կա 7 ննջարան, որոնք շատ շքեղ են կահավորված։ Տանը կա նաև երեք հյուրասենյակ, վեց լոգարան և խոհանոց՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Առկա է նաև լողավազան և գեղեցիկ այգի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ