Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ երկրի հյուսիսում եկեղեցու դեմ հարձակումը հարված է բոլոր կաթոլիկներին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Սարսափելի է եկեղեցու դեմ բարբարոսական հարձակումը: Դա հարված է ամբողջ Ֆրանսիային և բոլոր կաթոլիկներին»,- գրել է Ֆրանսիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ երկու անհայտ անձինք Նորմանդիայի եկեղեցիներից մեկում պատանդ էին վերցրել 6 մարդու: Այդ հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ: Հարձակում գործած անձինք չեզոքացվել են: