Վիլիս վառելով, ուղղաթիռներ թռցնելով, ուղիղ եթերում կրակելով ողջամտությունը վախենալու է ու արտագաղթի


15:36 , 26 հուլիս, 2016

Ենթադրենք ՊՊԾ գունդը գրավողները եկել են իշխանության:
Ինչ կփոխվի ու ինչ չի փոխվի:
Կփոխվի ընդդիմությունն իր մարդկային ու նյութական ռեսուրսներով: Կփոխվեն իշխանության դեմ պայքարի մեթոդները: Կփոխվեն պետության հաշվին ապրողները: Կփոխվեն գծի տերերը: Կփոխվեն պանթեոնում ամփոփվելու արժանիները:

Չի փոխվի 5000 դրամ վերցնողի հոգեբանությունը: Չի փոխվի խաղատուն գնացողը: Չի փոխվի Ծերեթելիում կանգնողը: Չի փոխվի ոչինչ չանող ուսուցիչը: Չի փոխվի հարբած ղեկին նստողը: Չի փոխվի մեռնելուց առաջ հիվանդից գումար պոկող բժիշկը: Չի փոխվի Ազատություն ռադիոկայանի հաղորդավարի խոսքի ինտոնացիան:

Հ.Գ. Ուզում եմ, որ խաղաղ ավարտվի էս ամենը: Վիլիս վառելով, ուղղաթիռներ թռցնելով, ուղիղ եթերում կրակելով ողջամտությունը վախենալու ա ու արտագաղթի: