Barometer.am-ը գրում է.
Ֆրանսիայի հյուսիսում գնվող Ռուվրե քաղաքի եկեղեցում մի քանի մարդու պատանդ վերցրած երկու անհայտ անձինք չեզոքացվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանությունում աղբյուրին:
Որոշ տվյալներով՝ եկեղեցում 4-6 մարդ է եղել: Հարձակման հետևանքով զոհվել է պատանդներից մեկը:
"Ինտերֆաքս" գործակալության փոխանցմամբ էլ՝ սպանված պատանդը քահանա է եղել: Իսկ պատանդների թվում միանձնուհիներ և ծխականներ են եղել: