Սև ծովում ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի


12:49 , 26 հուլիս, 2016

Հուլիսի 26-ին` ժամը 10.46-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.):

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից: