Սև ծովում ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի


11:40 , 26 հուլիս, 2016

Galatv.am-ը գրում է.

Հուլիսի 26-ին, ժամը 10.46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.):

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից: