Զինված խումբը քիչ առաջ այրել է ՊՊԾ գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը


21:50 , 25 հուլիս, 2016

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը:
Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:
Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը: