Էլեկտրականությունն անջատել են, սնունդ չեն տալիս, դիպուկահարներն անցել են իրենց սև գործին. Ալեք Ենիգոմշյանը ՊՊԾ գնդում տիրող իրավիճակի մասին


11:40 , 25 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Արդեն 34 ժամ է՝ «Սասնա ծռերը» մնացել են առանց սննդի, զրկված են բժշկական ծառայությունից, գիշերվանից սկսած հեռախոսակապ չունեն, էլեկտրականությունն էլ անջատված է. ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ խոսելով շենքում մնացած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին:


«Անջատված են բոլոր կապի միջոցները: Սրանք իշխանությունների կողմից սրացման քայլեր են, չնայած վարչախումբը հայտարարում է, որ ցանկանում է բանակցությունները շարունակել դրական մթնոլորտում: Տղաներն ապացուցել են այս օրերին, որ կողմ են սրացման չգնալուն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ