Հակառակորդն առավել ինտենսիվ կրակել է Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններով. ԼՂՀ ՊՆ


11:10 , 25 հուլիս, 2016

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է  շուրջ 300 կրակոց:  Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ /20 կրակոց/:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: