Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է շուտով դառնան դեպի Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ երկրներ


11:04 , 25 հուլիս, 2016
Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է շուտով դառնան դեպի Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ երկրներ: Այս մասին հայտրարել է Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Քափուջուն: Այս հարցի քննարկման համար Թուրքմենստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները մինչև տարվա վերջ կհավաքվեն և կքննարկեն հարցը: Ըստ թուրք դիվանագետի, Թուրքմենական գազը Կասպից ծովով պետք է անցնի Ադրբեջանի տարածք և Թուրքիայով մտնի Եվրոպա: Իսկ թե Ադրբեջանից Թուրքիա որ երկրի տարածքով պետք է անցնի այդ գազամուղը, չի նշվում: