Բաղրամյան գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. ահազանգ ԱԻՆ-ում


20:40 , 24 հուլիս, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 24-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։