Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի


18:30 , 24 հուլիս, 2016

1200x-1Չինաստանում հորդառատ անձրևների զոհ է դարձել 161 մարդ, ևս 123-ը անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնել է ՉԺՀ քաղաքացիական վարչության նախարարությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր Հեբեյ նահանգում 105 զոհի և 104 անհետ կորածների մասին:

Տարերքը հուլիսի 18-ին պատուհասել է Պեկինը, Տյանցզյանը, Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզը, Հենան, Հեբեյ, Շանսյի, Լյաոնին, Ցզիլին նահանգները: Ընդհանուր հաշվով վատ եղանակի պատճառով տուժել է 14,36 միլիոն մարդ: