Ես դիկտատոր չեմ. Էրդողան


18:00 , 24 հուլիս, 2016

download-(2)Ռազմական հեղաշրջման չստացված փորձից հետո առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հանդես է եկել խորհրդարանի պատգամավորների առջև: Նա ելույթ է ունեցել հանդիսությունների դահլիճում, քանի որ նիստերի դահլիճում հարձակումների հետևանքով վնասվել է՝ տեղեկացնում է Euronews-ը:

Իր ելույթում Էրդողանը հերքել է այն մեղադրանքը, որ ինքը ապստամբությունը ճնշելուց հետո անցել է բռնապետական ռեժիմի հաստատմանը:

«Մենք մեր արտգործնախարարության միջոցով ողջ աշխարհով կտարածենք կատարվածի մասին տեսագրություններ: Տեսնելով այդ տեսագրությունները՝ ես հույս ունեմ, որ կդադարեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը՝ բռնապետություն, իսկ նախագահին հեշտությամբ բռնապետ կոչել»,- հայտարարել է թուրքերի առաջնորդը: