Թուրքիայում կցրվի նախագահական գվարդիան: Նման հայտարարությամբ A Haber հեռուստաալիքի եթերում հանդես է եկել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է РИА Новости-ն:
«Նախագահական գվարդիան այլևս չի լինի, մենք չունենք ոչ նման նպատակ, ոչ անհրաժեշտություն»,- ասել է Յըլդըրըմը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հեղաշրջման փորձի առնչությամբ ձերբակալվել է նախագահական գվարդիայի մոտ 300 անդամ:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: