Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Մյունխենի և Քաբուլի ահաբեկչությունները


16:10 , 24 հուլիս, 2016

1451711925Հռոմի պապ ֆրանցիսկոսը դատապարտել է Մյունխենում և Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ գրում է ria.ru-ն:

«Այս օրերին մեր հոգիները կրկին ցնցեցին ծանր ահաբեկչությունների և բռնությունների մասին տխուր լուրերը, որոնք հանգեցրին ցավի և մահվան: Ես մտածում եմ դրամատիկ իրադարձությունների մասին Գերմանիայի Մյունխենում և Աֆղանստանի Քաբուլում, որտեղ բազմաթիվ անմեղ մարդիկ մարդիկ զոհվեցին»,- ասել է Հռոմի պապը՝ հավատացյալների առջև ելույթ ունենալիս:

Նա կոչ է արել բոլորին միանալ աղոթքին և խնդրել, որ «Աստված բոլորին բարության և եղբայրության մտադրություն ներշնչի»: