Աֆղանստանում հուլիսի 24-ը հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի


14:30 , 24 հուլիս, 2016

160723101936-05-kabul-explosion-0723-exlarge-169Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հուլիսի 24-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Մեր թշնամիները, գրոհելով քաղաքացիական ազատւթյունների վրա, կարծում են, թե կարող են մեզ պառակտել, բայց նրանք կպարտվեն: Ես հատուկ հանձնաժողովին և գլխավոր դատախազին հանձնարարել եմ հետաքննել դեպքը և գտնել պատասխանատուներին»,- հայտարարել է Գանին հեռուստաելույթի ժամանակ:

Քաբուլում զանգվածային ցույցի ժամանակ ահաբեկչության զոհ էր դարձել առնվազն 80 մարդ, վիրավորվել 231-ը: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ ահաբեկչությունը իրականացրել են երեք մահապարտ-ահաբեկիչներ:

Deh Mazang Circle in Kabul

Afghan volunteers move the bodies of victims.

Afghan security personnel inspect the site of the car bomb attack.