Եվս մեկ ապացույց՝ մենք գործ ունենք ահաբեկչական ագրեսիվ պետության հետ. Դավիթ Բաբայանը զինծառայողին վիրավորելու մասին


14:20 , 24 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից պայմանագրային զինծառայողի վիրավորվելուն, ասաց .«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք ահաբեկչական ագրեսիվ պետության հետ, որևիցե այլ բացատրություն այստեղ չի կարելի տալ: Ադրբեջանն էլի շարունակում է իր հանցագործ գործունեությունը և այսպիսի պահվածքը նորություն չէ, այլ բան չենք էլ սպասում»։


Դավիթ  Բաբայանը չի կարծում, որ Ադրբեջանի սահմանին ակտիվացումը քաղաքական գործընթացների հետ է կապված: «Ես կարծում եմ, որ դա իրենց էությունն է՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում»,-ասաց նա և նշեց, որ սովորաբար Ադրբեջանն ավելի ինտեսիվ է խախտում հրադադարի ռեժիմը, երբ լինում են կարևոր հանդիպումներ:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: