Բնական միջոց, որը կնվազեցնի վնասակար ուտելիքի նկատմամբ հակումը


14:00 , 24 հուլիս, 2016
шпинат

Սպանախում պարունակվող նյութերը կարող են ազատել ավելորդ կիլոգրամներից, քանի որ ունակ են նվազեցնել վնասակար ուտելիքի նկատմամբ հակումը՝ պնդում են Շվեյցարիայի Լունդի համալսարանի հետազոտողները: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ սպանախում պարունակվող տիլակոիդները ճնշում են վնասակար ուտելիքի նկատմամբ հակումը:

Տիլակոիդի օգտագործումը նպաստում է կուշտ լինելու հորմոնի արտադրությանը: Գիտնականների խոսքով՝ սպանախի տերևներում թաղանթը աստիճանաբար դանդաղեցնում է մարսողության պրոցեսը, որի հետևանքով ուղեղին ազդանշան է ուղարկվում կուշտ լինելու մասին, և օրգանիզմը չի պահանջում ավելորդ սնունդ: