Այսօր գրավված ՊՊԾ գնդի տարածքում պատասխանելով լրագրողների հարցերին «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ասաց, որ իրենց պահանջները չեն փոխվել։
«Մենք որպես հիմանական պահանջ ներկայացրել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը և այդ ճանապարհին մեր առաջին պահանջը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է և մնացած բոլոր «քաղբանտարկյալների»»,- ասաց նա։
Վարուժան Ավետիսյանը նաև հայտարարեց, որ եթե իշխանությունը փորձի գրոհի գնալ ու ուժով վերցնել ՊՊԾ-ն, հարյուրավոր զոհեր կլինեն: «Եթե մեզնից մեկին սպանեն, իշխանությունը դրա տակից դուրս չի գա»,- ասաց նա: Ըստ նրա՝ իրենք դիմել են զինված ապստամբության, քանի որ տարիներով համոզվել են, որ ՀՀ-ում հնարավոր չէ ուրիշ եղանակով հասնել փոփոխությունների: «Գրոհի ժամանակ կլինեն հարյուրավոր զոհեր, մեր անդամների մի մասը լավ զինված են և տիրապետում են այդ զենքերին»:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: