Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 13 հազար մարդ


12:20 , 24 հուլիս, 2016

1853139Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով հետաքննությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 13 հազար մարդ: Այս մասին հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Այսօրվա դրությամբ ձերբակալված է 13.002 մարդ, որոնցից 3.897-ը՝ Ստամբուլում, 2.734-ը՝ Անկարայում, 197-ը՝ Իզմիրում, այլ նահանգներում՝ 6.192 մարդ: Ձերբակալվածներից 1.329-ը ոստիկաններ են, 8.831-ը՝ զինվորականներ, այդ թվում՝ 163 գեներալներ և ադմիրալներ, 2.329 սպաներ, 2.100 դատավորներ և դատախազներ, վարչակազմերի 52 ղեկավարներ»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ ձերբակալությունները շարունակվում են: