Վալերի Օսիպյանը լքեց ՊՊԾ գնդի տարածքը


18:40 , 23 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը պաշարած «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» խմբի կողմից պատանդ վերցված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ լքեց ՊՊԾ գնդի տարածքը։ ՊՊԾ գնդից Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վալերի Օսիպյանին գրկախառնություններով դիմավորում էին ոստիկանության աշխատակիցները։

Երևանի փոխոստիկանապետը, որն արդեն 7օր է գտնվում էր ՊՊԾ գնդում, լքեց գնդի տարածքը ոստիկանական մեքենայով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ