Ջոն Քերին ժամանել է Նիս՝ այցելելու ահաբեկչությունից տուժած ամերիկուհուն. AFP


22:55 , 23 հուլիս, 2016

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մասնավոր այցով ժամանել է Նիս: Ինչպես AFP գործակալությանը հայտնել է ամերիկյան դիվանագիտական աղբյուրը՝ Քերին «կայցելի ԱՄՆ քաղաքացուհուն, որը տուժել է հուլիսի 14-ի ահաբեկչությունից»:

Պետքարտուղարին մերձակա աղբյուրի վկայությամբ՝ «նա չի մասնակցի ոչ մի պաշտոնական միջոցառման»: Գործակալության տվյալներով՝ «Քերին վաղը պետք է Փարիզից մեկնի Լաոս՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա նստաշրջանին»: