Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողին


17:15 , 23 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ