Բրիտանիայում տղա աշակերտները շոգի պատճառով դպրոց են հաճախում կիսաշրջազգեստով


21:15 , 23 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Բրիտանական Ռոթինգդին քաղաքի հանրային դպրոցներից մեկի տղա աշակերտները նկատողություն են ստացել տնօրինությունից` շոգ եղանակին շորտերով դպրոց հաճախելու համար:

Ինչպես նշում է The Telegraph-ը, դրանից հետո նրանցից 4-ը` Մայքլ Փարքերը, Քոդի Էյլինգը, Ջորջ Բոյլենդն ու Ջես Սթրինգերը, սկսել են դպորց հաճախել աղջկական կիսաշրջազգեստներով: Նրանց ծնողները պատմել են, որ լիովին աջակցում են որդիներին ու նորմալ են համարում կիսաշրջազգեստով դպրոց հաճախելու որոշումը:


«Ես հպարտանում եմ իմ որդով ու նրա ընկերներով: Կարծում եմ՝ դա շատ համարձակ քայլ էր: Եթե տնօրինությունը թույլ չի տալիս շոգին դպրոց հաճախել շորտերով, ուրեմն` կիսաշրջազգետն ընդունելի տարբերակ է»,- ասել է տղաներիրց մեկի հայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ