Լրագրողները ուղևորվեցին ՊՊԾ գնդի տարածք. ՈւՂԻՂ միացում


15:55 , 23 հուլիս, 2016

Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ լրագրողները ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվեցին դեպի գրավված ՊՊԾ գնդի տարածք: Լրագրողները ԱԱԾ աշխատակիցների պահանջով ասուլիսին կմասնակցեն առանց ինտերնետ և հեռախոսային կապի միջոցների:

Նշենք, որ ըստ «Ա1+»-ի տեղեկությունների՝ «Սասնա ծռեր» խմբավորումն առաջիկա ասուլիսում պետք է հայտարարի իշխանություններին հանձնվելու մասին։ Նախապայմանների մասին կտեղեկացնենք ասուլիսի ավարտից հետո: