«Սասնա ծռերը» լուսանկարներ են հրապարակել գրավված ՊՊԾ գնդի տարածքից (Ֆոտոշարք)


14:30 , 23 հուլիս, 2016

Panarmenian.net-ը գրում է.

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորումը լուսանկարներ է հրապարակել գնդի տարածքից:

Լուսանկարներում երևում է մեծ քանակությամբ հատուկ տեխնիկա, գազի պարկուճներ, զենք-զինամթերք, հակագազեր, ջրցան մեքենաներ և այլն:

Հուլիսի 17-ից Խորենացի փողոցում ընթանում են ցույցեր՝ ի պաշտպանություն գունդը գրավածներին: Ոստիկանությունը շրջափակման մեջ է պահում տարածքը: