Նյու-Յորքում Զիկա վիրուսով առաջին երեխան է ծնվել


14:00 , 23 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Նյու-Յորքում ծնվել է Զիկա վիրուսով վարակված առաջին երեխան: Korrespondent-ը գրում է, որ այս մասին հաղորդել է քաղաքի առողջապահության բաժանմունքն իր թվիթերյան էջում:

Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ երեխայի մայրը Զիկա վիրուսով վարակվել է տարածաշրջան ուղևորությունից հետո, որտեղ հիվանդությունն ակտիվորեն տարածված է:
Մանրամասն տվյալները երեխայի և նրա մոր մասին բժիշկները չեն տրամադրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ