Քննարկվում է որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման հարցը. ԱԱԾ


13:00 , 23 հուլիս, 2016

Քննարկվում է որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման հարցը. ԱԱԾArmenpress.am-ը գրում է.

Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամները կամովի արդեն ազատ են արձակել երկու շարքային ոստիկանի: Տեղեկատվությունն "Արմենպրես"-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

"Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած մյուս երկու ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել",-ասաց Սամսոն Գալստյանը: