Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի վրա հարձակվողը 18­-ամյա իրանցի է


12:40 , 23 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 16 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»­ին:

Տեղի Ոստիկանությունը հաղորդում է, որ զինված հարձակվողը 18­ամյա իրանցի է եղել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Ոստիկանության տվյալների համաձայն, երիտասարդը գործել է միայնակ և հավանական տարբերակ է այն, որ քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո ինքնասպան է եղել: