Հրաձգություն Մյունխենում. զոհեր եւ վիրավորներ


12:20 , 23 հուլիս, 2016

 Հրաձգություն Մյունխենում. զոհեր եւ վիրավորներ   Yerkir.am-ը գրում է.

Գերմանական Մյունխեն քաղաքի Olympia առևտրի կենտրոնի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 6 մարդ է մահացել. կան 100-ավոր վիրավորներ:

Ենթադրյալ հանցագործը հրաձգությունն իրականացրել է առևտրի կենտրոնում գտնվող դեղատան տարածքում, այնուհետև փախուստի է դիմել մետրոյի կայարանի ուղղությամբ։
  
Գերմանական Bild-ի հաղորդմամբրաձգություններն իրականացրել են երեք մարդ։ Քաղաքի ամբողջ ստորգետնյա տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը։

Մոբիլիզացվել են Մյունխենի բոլոր ոստիկանական ու հատուկ նշանակության ուժերը, իսկ հիվանդանոցներում աղետային իրավիճակ է հայտարարվել։