Նման պահերին սովորաբար հասարակության «թերմացքը» արթնանում է. Մերուժան Տեր-Գուլանյանը զինված միջադեպի մասին


15:20 , 22 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը գտնում է, որ իշխանափոխություն չի լինի, քանի որ ՊՊԾ գունդը գրաված մարդկանց և հասարակության միջև արյուն կա թափված: 

«Իմ մեջ վախ կա, որ կրկին արյուն կթափվի»,-ասաց նա: Ըստ նրա՝ այս պահերին սովորաբար հասարակության «թերմացքը» արթնանում է, և նրանք չէ, որ հասարակություն են:

«Հասարակության տեսակետը հետևյալն է՝ արյուն չթափվի: Մեր պետության մեջ շատ սխալներ կան, որոնք պետք է սրբագրել, ուղղել, կարգի հրավիրել, բայց դա չի նշանակում զինված ապստամբության կոչ անել»,-ասաց նա և նշեց, որ զինված խմբի կատարածը հայերենով կոչվում է «ահաբեկչություն»:

Մերուժան Տեր-Գուլանյանը կոչ արեց չհավատալ այն լուրերին, թե հող է տրվելու:

«Այն որ ցանկացած բանակցությունների ժամանակ այդօրինակ զրույցներ լինում են, դա նորմալ է, սակայն դա չի նշանակում, որ երկրի իշխանությունները հող են վերադարձնելու: Ոչ մի հող չի վերադարձվելու, հիշեք, նույնիսկ այն բլուրը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վերցրել են, հետ ենք ազատագրելու, ոչ մի թիզ հող»,-ասաց նա:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Ռուբեն Բաբայանը կոչ արեց ազատ լինել ընդդիմությունից և իշխանությունից, քանի որ ազատությունը բնածին հատկություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ