Լիլիթ Դավթյան
Լիլիթը բնագավառի հնաբնակներից է: Լիլիթին մենք արդեն մոտ 20 տարի է տեսնում ենք գրեթե ամեն օր: Արդարացիորեն պետք է նշենք, որ տարիները Լիլիթի օգտին են աշխատել: Այսօր Լիլիթը հայկական հեռուստաեթերի ամենասիրված ու ամենագեղեցիկ լրատվական մեկնաբաններից է:
Մարիաննա Հակոբյան
Ասում են՝ հեռուստադիտողների մեծ մասը Մարիաննայի եթերի ժամանակ այդքան էլ չի կենտրոնանում նրա վրա, թե ինչ է հաղորդում գեղեցկուհի հեռուստամեկնաբանը, որովհետև միայն նրան դիտելը արդեն հաճելի է: Սակայն առավել հաճելի է, երբ մեկնաբանը ոչ միայն գեղեցիկ արտաքին ունի, այլ նաև իր գործի պրոֆեսիոնալն է:
Զարուհի Ռշտունի
Զարուհին այնքան էլ երկար ժամանակ չէ, որ լրատվական մեկնաբան է աշխատում: Սակայն այս երեք-չորս տարիներն էլ բավական էին, որպեսզի հեռուստադիտողը նրան ֆիքսի որպես շատ գեղեցիկ ու հնայիչ լրատվական մեկնաբան:
Սոնա Թորոսյան
Ներկա պահին Սոնային եթերում չենք տեսնում զուտ այն պատճառով, որ Սոնան վայելում է իր մայրության արձակուրդը: Իսկ արձակուրդից հետո նա նորից կվերադառնա եթեր՝ իր բազմահազարանոց լսարանին կրկին աշխարհի անցուդարձին տեղյակ պահելու համար:
Արփինե Հակոբյան
Արփինեն մեր հեռուստաեթերի ամենախոշոր պլանով երևացող դեմքերից մեկն է, որովհետև ալիքը, որտեղ Արփինեն է լուրեր մեկնաբանում, լրատվության հեռարձակման այդ ֆորմատն է կիրառում: Ու անգամ խոշոր պլանի տակ Արփինեն իսկապես անթերի է: