Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Մովսես գյուղի դպրոցի մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ


11:20 , 22 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Երեկ ժամը 17-ն անց 10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։ Ավելին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան:

Tert.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

Նա նշեց, որ, բնականաբար, երեխաները վախեցած էին, սակայն հավելեց, որ երկու ժամ հետո նորից գնացել ու ֆուտբոլ են խաղացել: