Հանճար է, էէ, հանճար, մեր Հայրիկյանը...


18:36 , 8 փետրվար, 2013

Մահափորձից հետո Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ իր վրա կրակել է սլավոնական արտաքինով անձ: Այսօր ձերբակալել են ոչ սլավոնական արտաքինի երկու անձանց՝ հայերի: Հայրիկյանի կուսակիցը իր կուսակցապետի մատնանշած ու ԱԱԾ-ի ձերբակալած մարդկանց արտաքինի հակասությունն ու թյուրընբռնումը հարթելու համար հայտարարեց, թե Հայրիկյանը դիտմամբ է այդպես ասել՝ ապակողմնորոշելու վերջիններիս...ու, թերեւս, վերջիններս հենց այդ պատճառով էլ ընկան ծուղակը. սա կուսակիցը չի ասում, այլ՝ մենք: Հանճար է, էէ, հանճար, մեր Հայրիկյանը...