Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կշարունակի պայքարել ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի շրջանակներում


20:33 , 21 հուլիս, 2016

Մեծ Բրիտանիան մտադիր է շարունակել պայքարը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի շրջանակներում՝ ասվում է երկրի ՊՆ հաղորդագրությունում՝ Վաշինգոնում կոալիցիայի համաժողովում բրիտանական ռազմական գերատեսչության ղեկավար Մայքլ Ֆելոնի մասնակցությամբ արդյունքներով։

Նրա խոսքով՝ Բրիտանիան առաջընթաց է գրանցում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ «Մենք հիմա պետք է տեսնենք՝ ուրիշ էլ ի՞նչ կարող ենք անել՝ առավելություն ստանալու և ահաբեկիչներին հաղթելու համար»,- նշել է նախարարը։

Brexit-ի հարցով հանրաքվեի անցկացումից հետո Վաշինգտոն իր առաջին այցի ընթացքում Ֆելոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան կընդլայնի իր պարտականությունները՝ սկսած Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումից մինչև ծովային պարեկող ինքնաթիռների, Apache մարտական ուղղաթիռների սարքավորումների ներդրում։