Թուրքիայում գիշերվանից կրկին ակտիվացել են քրդերը


13:30 , 20 հուլիս, 2016
Թուրքիայում գիշերվանից կրկին ակտիվացել են քրդերը, մասնավորապես Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները: Այսօր առավոտյան Սիլվանի վարչական տարածքի մեջ մտնող Ջուլվերթ բնակավայրում բախումներ և պայթուններ են տեղի ունեցել: Բախումների հետևանքով զոհվել է թուրքական բանակի սպա Էմին Աքյըլդիզը, վիրավորվել են շարքայիններ Ռամազան Բեյազօղլուն և Իզեթին Քալքան: Վիրավորներին տեղափոխող զրահապատ մեքենան նույնպես պայթեցվել է: Այս դեպքում զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չկան: Սիլվանում թուրքական ուժերը անցել են լայնածավալ հակագրոհի: