Միջին վիճակագրական հայը, ցավոք, նա է


13:20 , 20 հուլիս, 2016
Գիշերը տեսանյութ էի նայում Սարի թաղի ընդհարման մասին: Գոռոց, ճվոց, հայհոյանք, փոխադարձ հարվածներ... Մեկ էլ նայում եմ, միջադեպի տարածքի կողքի մի նեղլիկ փողոցից իջնում է միջին տարիքի մի մարդ «պերերիվի» տոպրակը ձեռքին: Հոգնած, մտքերով ընկած, երևի չէր էլ պատկերացնում, թե ինչ կատարվել, կատարվում...
Միջին վիճակագրական հայը, ցավոք, նա է: Մարդը այնքան է իր հոգսով ընկած, որ շատ էլ ուշադրություն չդարձրեց ոստիկանների քանակին, մեքենաների առկայությանը, գուցե մի երկու հարց տվեց ու էլի գնաց իր ճամփով:
Մյուսը անձը, որ ուշադրությունս գրավեց ու էլի սիրտս լցվեց, մի տարիքով պապիկ էր, որ եռանդուն, բորբոքված ջահելների ու ոստիկանների արանքում էր: Չէր մտածում, որ ոստիկաններն իրեն ուղղակի կարող են գրկել, մի կողմ դնել լավագույն դեպքում: Իր ուժին վստահ, շորտիկով, հողաթափերով մտել էր անկառավարելիության աստիճանի մարդկանց մեջ...
Մարդ են, տարբեր կարգավիճակներում, տարբեր հոգսումտքով, տարբեր հագուստով, բայց ՀԱՅ են, ԲՈԼՈՐԸ ու արյուն չպիտի հեղվի...