19:15 , 19 հուլիս, 2016
Բնական ճանապարհով նույնական քառյակ ունենալու հավանականությունը շատ ցածր է ու տեղի է ունենում 729.000 դեպքից մեկ: Սակայն կանադացի Բեհաթի և Թիմ Վեբերն այն ընտրյալներն են, ում բախտ էր վիճակվել առանց բժշկական միջամտության դառնալ միանգամից 4 երեխայի ծնող:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, վերջերս լույս աշխարհ եկած 4 աղջիկները` Աբիգայիլը, Մքայլան, Գրեյսն ու Էմիլին նկարահանվել են անչափ տպավորիչ ֆոտոշարքում, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի:
«Այս աղջիկներն ուղղակի հրաշք են: Ֆոտոսեսիայի ընթացքնում նրանք ոչ մի անգամ չլացեցին ու չխանգարեցին: Նրանք պարզապես անուշ քնել էին ու թույլ էին տալիս ինձ հանգիստ աշխատել»,-պատմել է լուսանկարչուհի Կասանդրա Ջոնսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ