ՊՊԾ գնդի գրոհից անցել է 2 օր. բանակցությունները շարունակվում են


11:00 , 19 հուլիս, 2016

Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների, անցել է ավելի քան 48 ժամ անց: Այս պահին իրավիճակը հանգիստ է: Ոստիկանական պատը, որը կազմվել էր նախօրեին երեկոյան, այժմ չկա: Տեղանքը սակավամարդ է դարձել:

Նախօրեին երեկոյան ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Խորենացի փողոցում, այստեղ են եկել ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը, որոնք համակարգում էին ոստիկանական ուժերի շարժը: Նրանք հրաժարվել են խոսել լրագրողների հետ: