5 ոստիկան պատանդ է մնում. Հունան Պողոսյան
14:45 , 18 հուլիս, 2016
«Իրավիճակը մնում է նույնը: Նախորդ օրը բանակցությունների միջոցով ազատ է արձակվել մեկ պատանդ ոստիկան եւ քաղաքացիական անձ: Այս պահին օպերատիվ հետախուզուկական եւ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- ասել է փոխոստիկանապետը:
Նրա փոխանցմամբ` ներկայում զինված անձինք պատանդ են պահում հինգ ոստիկանի:
Հունան Պողոսյանը հավելել է, որ իրավապահ մարմիններն ի վիճակի են ձեռնարկել օրենքով թույլատրելի միջոցառումները, սակայն շարունակում են բանակցությունները: Նրա խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին:
Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ նախօրեին Երևանում բերման ենթարկված բոլոր անձինք բաց են թողնվել, նրանցից ոմանք ենթարկվել են վարչական պատասխանատվության: