Tert.am-ը գրում է.
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հորդորում է զինված «Սասնա ծռեր» խմբին հրաժարվել զենքի կիրառումից, որովհետև «հայը հայի դեմ զենք չպիտի կիրառի»։
Քիչ առաջ այս մասին Արցախի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։
Ավելին՝ գրողը հորդորեց հրաժարվել զենքից հանուն իրենց, հանուն իրենց երեխաների։
«Եթե իրենք լսում են ինձ, ապա Աստծո սիրուն, զենքը թողեք և դուրս եկեք։ Խնայեք ձեզ, ձեր երեխաներին, ձեր ընտանիքին։ Խնդրում եմ, ինձ պատանդ վերցրեք և թողեք այդ տղաներին»,–ասաց նա և հավելեց, որ Հայաստանին խաղաղություն է պետք։