Զենքով եկածը տեռոր է բերելու. Հրանտ Թոխատյանը զինված խմբավորման մասին


18:41 , 17 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Դերասան Հրանտ Թոխատյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով այսօր առավոտյան մի խումբ զինված անձանց կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու և այնտեղ գտնվող անձանց պատանդ պահելու մասին, ասաց, որ ինքը դեմ է զենքով հեղաշրջմանը, որովհետև զենքով որևէ հեղաշրջում երբեք լավ բանի չի բերի։


Ըստ Հրանտ Թոխատյանի՝ պատմությունն է ցույց տալիս, որ զենքով եկածը չի կարող բերել ժողովրդավարություն։ «Զենքով եկածը տեռոր է բերելու, որովհետև սկսվում է հաշվեհարդարը, իսկ արյան վրա կառուցած որևէ բան չի կարող լինել արդարացի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: