Ժիրայր Սեֆիլյանին կտանեն զինված խմբի մոտ


17:47 , 17 հուլիս, 2016

sputnikarmenia-ն գրում է.

Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության շենք։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Ազգային անվտանգության աշխատակիցները փորձում է բանակցություններ վարել ոստիկանության շենքը գրավողների հետ։ Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: