Մարդու կյանքը և առողջությունը բարձրագույն արժեքներ են, բռնության ցանկացած դրսևորում ոտնձգություն է այդ արժեքների դեմ. ՄԻՊ


16:59 , 17 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր վաղ առավոտից ուշադրությամբ հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:

Կարևորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց:

Կարևորում ենք պետական իրավասու մարմինների կողմից հանրությանը հուզող նման իրադարձությունների վերաբերյալ պարբերական և համակարգված տեղեկությունների մատուցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` այստեղ