Դենիզ Բայկալ. Սա հեղաշրջում չէ, սա տրագիկոմեդիա է


00:03 , 17 հուլիս, 2016
Թուրք հայտնի քաղաքական գործիչ,Թուրքիայի պառլամենտի պատգամավոր,ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամ,Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը չի հավատում,որ երեկ Թուրքիայում տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ էր և իր facebook-յան էջում հետևյալ գրառումն է արել."Ասօրվա շոուից հետո երկրում կհաստատվի բռնապետություն,բանակը կվերակազմավորվի,իսկ ընդդիմությունը չի ունենա այնքան ուժ,որ կարողանա դիմադրել գործող ռեժիմին...Ինչ սցենար ասես չի մտածի այս վարչակարգը...Թե ինչպես մենք պետք է դիմադրենք նրան...Իմ քաղաքական գործունեության 40 տարվա մեջ ես բազմաթիվ հեղափոխություններ ու հեղաշրջումներ եմ տեսել,բայց այսպիսի տրագիկոմեդիա տեսնում եմ առաջին անգամ..."