Գինու հինն է լավ, տեխնոլոգիաների՝ նորը


13:11 , 16 հուլիս, 2016

Եղեգնաձորում արդեն 25 տարուց ավել գործում է «Գետնատուն» գինու գործարանը: Այստեղ արտադրվում է խաղողի և նռան գինի, մրգային՝ ծիրանի, սալորի, խնձորի ալկոհոլային խմիչքներ: Արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ՌԴ, Լեհաստան, սակայն այս ամենով չի սահմանափակվում գործարանի աշխատանքը. այժմ աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու համար:

Երեկ արտադրական գործընթացին և զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով գործարան էր այցելել Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի ղեկավարը կարևորել է այս ոլորտի շարունակական զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ և դրան էապես նպաստելու է նաև գինեգործության զարգացման նորաստեղծ հիմնադրամը:

Գինեգործությունը միշտ էլ եղել և մնում է մեր երկրի կարևոր արտադրողական ճյուղերից մեկը: Յուրաքանչյուր տարի ավելացվում է պետություն-մասնավոր համագործակցությունը: Անընդհատ աջակցությունը է ցուցաբերվում ոլորտին՝ առավել որակյալ, միջազգային ստանդարտներին համապատասխանող և մրցունակ ապրանքներ արտադրելու և թե՛ արդեն գրավված շուկաները ընդլայներլու, թե՛ նոր սպառողական շուկաներ գրավելու համար: