Հեղաշրջման հեղինակները պատասխան կտան. Էրդողան


10:29 , 16 հուլիս, 2016

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ զինված հեղաշրջման հեղինակները պատասխան կտան այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ, գրում է «Hurriyet Daily News»-ը:

«Նրանք կվճարեն իրենց կատարածի համար»,- հայտարարել է Էրդողանը այսօր առավոտյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում Մարմարիս հանգստյան վայրից վերադառնալուց հետո:

«Այս ամենի պատասխանը կլինի օրենքով, և նրանք դատական համակարգի առջև պատասխան կտան: Պետք է նաև իմանան, որ այս երկրում օրենքը առաջնային է և պահպանվելու է: Դատական գործընթացն արդեն մեկնարկել է և կշարունակվի», -հայտարարել է թուրք նախագահը: