Գյումրու Թատերական հրապարակը ձնից ու կեղտից մաքրելու համար այն լիզելու են. Սերժը Գյումրի է գալու


20:34 , 7 փետրվար, 2013

Սերժին Գյումրիում ընդունելու իմաստնությունը մի ամբողջ շարք պաշտոնյաների համար Թատերական հրապարակը ձնից ու կեղտից մաքրելու մեջ է ամփոփված՝ չհաշված, իհարկե, վարչական մատերիալը հանդիպման քշելը: Կասկածներ կան, որ վաղը Թատերական հրապարակը ոչ թե ավլելու եւ սրբելու են, այլ լիզելու են արդեն: Իսկ քաղաքի մնացած փողոցները թող ցեխ ու սառույցի մեջ մնան, մինչև ապրիլի կեսերը, Սերժը հո չի՞ անցնելու էդ ճամփեքով ...