Charlie Hebdo-ի նկարչուհին ծաղրանկար է պատկերել Նիսի ահաբեկչության թեմայով


21:15 , 15 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսի նկարչուհին, ով աշխատում է Сосо կեղծանվամբ, ծաղրանկար է ներկայացրել Նիսի ահաբեկչության թեմայով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ֆրանսուհին նկարում պատկերել է Նիսի լողափը և այնտեղ կանգնած երեք մարդու: Նրանց դիմաց ջրի վերևում հրավառություն է պատկերված, որի մեծ մասը կարմիրով է ներկված: Կարմիրով ներկված են նաև հանդիսատեսների դեմքերը` խորհրդանշելովահաբեկչության ժամանակ տեղի ունեցած արյունահեղությունը:

Նկարին կից մեկնաբանություն չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ