Թալինի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել


13:30 , 15 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկած կոլեգիայի նիստի ժամանակ պաշտոնանկ է արվել Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը: Թալինի ոստիկանապետի պաշտոնանկության մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակիցը:

Նշենք, որ կոլեգիայի նիստի  ընթացքում ամփոփվելու են 2016-ի առաջին կիսամյակի աշխատանքները։